
Ծովիկի հայտարարությունը շատ նման է Նիկոլի տեքստերին. վերջինս պարզ տեքստով պարբերաբար ասում է, որ Արցախը դիտմամբ հանձնել է, որ Հայաստանն ազատի «ռուսական թոկից»: Չնայած Ծովիկը ռուսների անունը չի տվել, բայց պարզից էլ պարզ է, թե ում և ինչի մասին է նա ակնարկել: Ասում է, որ եթե անգամ հարց դրվի՝ Արցախը հետ բերել ու ռուսների հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ գտնվե՞լ, թե՞ կորցնել անգամ նոր տարածքներ ու իլհամացվել, բայց ռուսական ազդեցությունից դուրս գտնվել, իրենք կընտրեն երկրորդ տարբերակը:
Կընտրեն, քանի որ հասկանում են, որ հակառակ դեպքում իրենք իշխանության ուղղակի չեն լինի, և նույնիսկ անկախ նրանից, թե Հայաստանի հաջորդ ղեկավարն ինչ անուն-ազգանուն կունենա, Արցախը քամուն տվածները պատասխնաատվությունից խուսափել չեն կարողանա:
ՔՊ-ական իշխանությունն Ադրբեջանի հետ կապված է պորտալարով.որքան մեծ լինի թուրքերի ազդեցությունը Հայաստանի վրա, այնքան Նիկոլն իրեն ավելի ամուր կզգա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: