Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպմանը քննարկել է
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին, հայտնել է ԱԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ կողմերը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում:

Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Leave a Comment