Ֆրանսիան չի աջակցում Իրանի նավահանգիստներից նավարկող նավերի համար Հորմուզի նեղուցը շրջափակելու ԱՄՆ կառավարության նախաձեռնությանը և միջազգային ջրերում նման գործելակերպը համարում է անօրինական, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երկուշաբթի երեկոյան սկսել է շրջափակել Հորմուզի նեղուցը՝ կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ձախողումից հետո։
«(Ֆրանսիան – խմբ.) հայտարարում է, որ միջազգային ջրերում նավերի ազատ տեղաշարժը մարդկության ընդհանուր բարիք է, որը պետք է հարգվի ամենուր և բոլոր հանգամանքներում: Հետևաբար, այս շրջափակման վերացումը չափազանց կարևոր է»,- ասել է Բարոն RFI ռադիոյի եթերում: