Վերջին շրջանում Շիրակի մարզում աշխատավարձերի բարձրացման գործընթացը դարձել է ակտիվ քննարկման թեմա՝ հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ընդդիմադիր ուժերը այն գնահատում են որպես ընտրակաշառքի դրսևորում։ Մարզպետ Դավիթ Առուշանյանը, սակայն, այս գնահատականները կտրականապես մերժում է՝ ընդգծելով, որ խոսքը սոցիալական իրավիճակի բարելավման մասին է, ոչ թե քաղաքական հաշվարկի։