Եղանակը Հայաստանում․ ցրտահարություններ Արարատյան դաշտավայրում


ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացում է տարածել, որ ապրիլի 15-ին եղանակային պայմանների պատճառով Արարատի, Արմավիրի և Երևանի որոշ տարածքներում լուսաբացից առաջ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև մոտ 0 աստիճան, իսկ գետնի մակերևույթին ջերմաստիճանը կարող է հասնել -1-ից -4 աստիճանի: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -1-ից -4 աստիճան:

Ապրիլի 15-ի գիշերը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռներում՝ ձյան, իսկ հովիտներում՝ անձրևի տեսքով։ Օրվա մնացած մասը կլինի հիմնականում չոր։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։ Գիշերը ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով, բայց առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ գիշերը Երևանում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում՝ ձյուն։ Օդերևութաբանները օրվա մնացած մասը կանխատեսում են չոր եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կտատանվի -1-ից +1°C-ի սահմաններում, իսկ վաղը կեսօրին՝ +13-ից +15°C-ի սահմաններում։

Շիրակում՝ գիշերը` -6-11, ցերեկը` +6+10

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը` +6+9

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +8+11

Սևանա լճի ավազանում՝ գիշերը` -6-11, ցերեկը` +6+10

Լոռիում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +9+13

Տավուշում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +13+17

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -7-11, ցերեկը` +3+7

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` +7+12

Արարատում՝ գիշերը` 0+2, ցերեկը` +13+15

Արմավիրում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +13+15

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -7-10, ցերեկը` +5+8

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +12+15

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+17

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3-7, ցերեկը` +8+12

Leave a Comment