Մակրոնը կոչ է արել Իրանի և ԱՄՆ առաջնորդներին բացել Հորմուզի նեղուցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2026 թվականի ապրիլի 14-ին հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կոչ արել դադարեցրել Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Նա ընդգծել է նեղուցն առանց սահմանափակումների, վերահսկողության կամ տուրքերի բացելու անհրաժեշտությունը՝ նավարկության ազատությունը վերականգնելու համար:

Նախագահը կոչ է արել կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ տարածաշրջանում հետագա էսկալացիայից և թյուրըմբռնումներից խուսափելու համար:

Մակրոնը շեշտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմի խիստ պահպանման կարևորությունը, որը պետք է ներառի նաև Լիբանանը:

Leave a Comment