Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս


ԱրարատԲանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր առաջարկ՝ հնարավորություն տալով հաճախորդներին տեղափոխել իրենց հիփոթեքային վարկը ՀՀ տարածքում գործող այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ առավել շահավետ և պարզեցված պայմաններով։

Առաջարկը միտված է նվազեցնելու հաճախորդների ֆինանսական բեռը, ապահովելու առավել մատչելի ամսական վճարներ և պարզեցված վարկավորման գործընթաց։

Հիմնական պայմաններն են՝

Տոկոսադրույք՝ սկսած 12.25%-ից

Լրացուցիչ նվազեցում՝ 0.5%՝ աշխատավարձը ԱրարատԲանկի քարտի միջոցով առնվազն 3 ամիս ստանալու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12.40% – 13.53%

Վարկի գումար՝ 5 մլն-ից մինչև 150 մլն ՀՀ դրամ

Վարկի ժամկետ՝ 5-ից մինչև 25 տարի

Գրավադրման բոլոր ծախսերը հոգում է բանկը՝ անշարժ գույքի միասնական տեղեկանք, նոտարական վավերացում, գրավի իրավունքի գրանցում և գնահատման վճարներ։

Չեն պահանջվում հայտի սպասարկման վճար, ապահովագրություն, ինչպես նաև եկամուտը հավաստող փաստաթղթեր և վարկային փաթեթի սպասարկման վճար։  

Պարզեցված վարկունակության գնահատում՝ եթե տեղափոխվող վարկը սպասարկվել է ավելի քան 1 տարի, եկամուտը հավաստող փաստաթղթեր չեն պահանջվում, այլ վարկերի գծով ծանրաբեռնվածությունը չի դիտարկվում։ Սակայն հիփոթեքային վարկի սպասարկման գծով վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 8 օրը։

ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել հաճախորդակենտրոն լուծումները՝ ուղեկցելով ձեզ հարմարավետ ու տաքուկ անկյուն ստեղծելու ճանապարհին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Leave a Comment