Ջունգլիներում ավելի բարվոք պայմաններում են ապրում, քան մենք․ Գյումրեցի

 

Գյումրի քաղաքի Անառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակիչների կենսապայմաններն անտանելի են։ Շենքն ամբողջությամբ զուրկ է կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից, բացակայում են ջրամատակարարման և կոյուղատար համակարգերը։

Շենքում ապրող 60 ընտանիքներից այս պահին ընդամենը 10-ն շարունակում ապրել այստեղ։ Շատերը բնակարաններ են վարձակալել, ոմանք էլ՝ հույսն ամբողջությամբ կորցնելով, ստիպված իրենք են իրենց գլխի ճարը տեսել։

Իրավիճակն ավելի է բարդանում իրավական հակասության պատճառով․ եթե նախկինում շենքը դասակարգված էր որպես 4-րդ կարգի վթարային, ինչը հանդիսանում է բնակության համար ոչ պիտանի և քանդման ենթակա, ապա վերջին փոփոխություններով շենքին տրվել է 3-րդ կարգի վթարայնության աստիճան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment