Դատարանն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խափանման միջոցը և պայմանները թողել է անփոփոխ

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խափանման միջոց տնային կալանքը և միջոցի պայմանները թողել է անփոփոխ։

Պաշտպանական կողմը նրա գործով առաջին դատական նիստին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ քրեական հետապնդումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Խաչատրյանը իր խոսքում նշեց, որ թեև քաղաքականությամբ չի զբաղվում, գործը համարում է «մաքուր քաղաքական հետապնդում»

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։ Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, տուժողը, իրականացնողը, բայց կա պատվիրատուն․․․ ես եմ ներկայացված որպես պատվիրատու»,- ասել է նա։

Արքեպիսկոպոսը պահանջել է «անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումը»։

«Եթե դատարանները մինչև այս պահը գտնվեին իրենց բարձրության վրա, քննիչներն ու դատախազությունն անաչառ լինեին, պատվիրակված չլինեին, մենք այս վիճակում չէինք լինի, հետևաբար ես այլ ակնկալիք ու պահանջ չունեմ»,- եզրափփակել է նա։

Մեղադրող դատաազն իր հերթին պահանջել է Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ կրկին կիրառել կալանք։

Մարտի 25-ին դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել հոգևորականի գործով՝ բավարարելով պաշտպանության միջնորդությունը և հաստատել իրեղեն ապացույցների կորուստը։

Խաչատրյանը կալանավորվել էր 2025 թվականի դեկտեմբերին: Իրավապահերը պնդում են, որ նա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ թմրամիջոց գցելու ցուցում էր տվել:

Արքեպիսկոպոսը կալանքից ազատ էր արձակվել մարտի 5-ին՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ: Դատարանը որոշակի սահմանափակումներ էր սահմանել, այդ թվում՝ Վաղարշապատը լքելու և վկաների հետ շփվելու արգելք:

Leave a Comment