Թրամփը նշել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կարող է պատերազմ սկսել Կուբայի դեմ


Միջազգային


Միացյալ Նահանգները կարող է «նայել դեպի Կուբա» Իրանի հետ հակամարտությունը լուծելուց հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Մենք կզբաղվենք Իրանով  և երբ ավարտենք, կարող ենք նայել դեպի Կուբա», – ասել է նա։

Ըստ Թրամփի՝ Կուբան անկման մեջ է տարիների վատ կառավարման պատճառով։

Ամերիկացի առաջնորդը բազմիցս պնդել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են փլուզմանը՝ Վենեսուելայից նավթի մատակարարումների ընդհատումից հետո։

Փետրվարի 27-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է բարեկամական վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ:


Leave a Comment