Էսկոբարի գետաձիերը դարձել են պատուհաս Էկվադորի համար համար

Էսկոբարի գետաձիերը դարձել են պատուհաս Էկվադորի համար համար

Կոլումբիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են տասնյակ գետաձիերի ոչնչացման (սպանդի) ծրագիրը, որոնք հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի «ժառանգությունն» են։ Շրջակա միջավայրի նախարար Իրենե Վելեսը պարզաբանել է, որ այս ծայրահեղ քայլն անհրաժեշտություն է, քանի որ պոպուլյացիայի վերահսկման մյուս մեթոդները՝ ամլացումը կամ կենդանաբանական այգիներ տեղափոխելը, չափազանց թանկ են և անարդյունավետ։

Խնդիրն այն է, որ 1980-ականներին Էսկոբարի կողմից ներմուծված ընդամենը 4 գետաձիերից այսօր դրանց թիվը հասել է մոտ 170-ի։ Աֆրիկայից դուրս վայրի բնության մեջ ապրող այս խոշոր կաթնասունները դարձել են իսկական պատուհաս. դրանք դուրս են մղում տեղական տեսակներին, վնասում էկոհամակարգը և սպառնում գյուղացիների կյանքին՝ հայտնվելով բնակավայրերից ու նախկին ռանչոյից նույնիսկ 100 կմ հեռավորության վրա։

Չնայած գետաձիերը դարձել են զբոսաշրջային գրավչություն, իսկ կենդանապաշտպաններն ու որոշ սենատորներ սպանդն անվանում են «դաժան և անընդունելի» որոշում, կառավարությունը պնդում է, որ այլ ելք չկա։ Կենդանիներին Աֆրիկա վերադարձնելը նույնպես անհնար է՝ հիվանդությունների տարածման ռիսկի և գենետիկ սահմանափակումների պատճառով։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ոչնչացնել մինչև 80 գետաձի՝ բնության հավասարակշռությունը վերականգնելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment