Մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։ Այս մասին իր դատական նիստի ժամանակ, դատարանի դահլիճում ասել է Արշակ Սրբազանը:
«Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժողը, չկա իրականացնողը, բայց կա պատվիրատու: Ես ներկայացված եմ որպես պատվիրատու:
Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, բայց քաղաքական հետապնդման բաղադրիչներով կառուցված գործ է: Այլ բան, քան քրեական գործի վերացում, ես չեմ ակնկալում, որովհետև ակնհայտ է՝ ամեն ինչ կեղծ է և շինծու»,-նշել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: