Իսրայել բանակցությունները Վաշինգտոնում կմեկնարկեն մի քանի ժամից

Մի քանի ժամից Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կմեկնարկեն Իսրայելի և Լիբանանի բանակցությունները՝ նվիրված երկու երկրների միջև հրադադարի հաստատմանը։

«Բանակցություններին մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն», – հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելական պատվիրակությունը ղեկավարելու է Վաշինգտոնում այդ երկրի դեսպան Յեխիել Լեյթերը, լիբանանյանը՝ նրա պաշտոնակից Նադա Համադեհ Մոավադը։

Leave a Comment