Կենտրոնի բազմաթիվ հասցեներում վթարային ջրազրկումներ են – Live News

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 14-ին։

ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 8-10, 10/1, 12 զույգ շենքերի, Արզումանյանի 8/1, 10,12 զույգ շենքերի ջրամատակարարումը:

ժամը 10:30-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի ք.Մասիս Այնթապ, Արեվաբույր, Ջրահովիտ, Մարմարաշեն գյուղերի, Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին 43 շենքի ջրամատակարարումը:

ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի  Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ղազար Փարպեցի փողոցի 14-28 շենքերի, Մաշտոցի պողոտա 31/1 և 33 շենքերի  ջրամատակարարումը:

ժամը 13:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի 8-25/1 շենքերի, Մարշալ Բաղրամյանի 1-5 շենքերի, Մարշալ Բաղրամյան 1 նրբ., Մաշտոցի պող. 39-48-3 շենքերի, Տերյանի 62-133/1 շենքերի, Իսահակյանի 22-30 զուրգ շենքերի, Գ.Քոչարի, Թամանյանի փողոցների րամատակարարումը։

ժամը 10:45-17:00 կդադարեցվի Կոտայքի  մարզի  Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի  2-20/3շենքերի ջրամատակարարումը:

ժամը 11:00-15:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 3փ.4փ 24.փ. 25փ և 29 փողոցների ջրամատակարարումը:

ժամը 11:00-18:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն գյուղերի և Եղվարդ քաղաքի  ջրամատակարարումը։

ժամը 11:00-13:00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 182-194 շենքերի և Մարգարյան 2-րդ նրբանցքի ջրամատակարարումը:

ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն  և Ավան  վարչական շրջանների Ծարավ Աղբյուր, Ֆանարջյան փողոցների, Քանաքեռ  6 փ և 5-րդ  նրբանցքի ջրամատակարարումը:

Leave a Comment