Հեզբnլլաhը չի համաձայնի Լիբանանի և Իսրայելի բանակցությունների արդյունքներին. Հեզբnլլաhի ներկայացուցիչ



Հեզբոլլահը չի համաձայնի որևէ պայմանավորվածության, որը կարող է ձեռք բերվել այս շաբաթ ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի միջև կայանալիք ուղիղ բանակցությունների ժամանակ։ Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է շարժման ներկայացուցիչ Վաֆիք Սաֆան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Ինչ վերաբերում է Լիբանանի և իսրայելական թշնամիների միջև բանակցությունների արդյունքներին, ապա դրանք մեզ բոլորովին չեն հետաքրքրում և չեն անհանգստացնում։ Մենք մեզ կապված չենք համարի այն ամենի հետ, ինչի շուրջ նրանք կպայմանավորվեն»,- ասել է Սաֆան։


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ ապրիլի 14-ին լիբանանյան կողմի հետ բանակցություններում հրեական պետությունը ձգտելու է Հեզբոլլահի զինաթափմանը ոչ միայն սահմանամերձ հարավային շրջաններում, այլև հանրապետության ողջ տարածքում։ Երկու կողմերն էլ ներկայացված կլինեն ԱՄՆ-ում իրենց դեսպանների մակարդակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment