Ինչպես են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյանը նոր շարք է սկսել (տեսանյութ)

Շիրակի ՔՊ-ականներին հաճելի դիտում մաղթելով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է նոր շարք սկսելու մասին։

Նա նշել է «Հարգելի՛ հայրենակիցներ, սկսում ենք նոր շարք.

  • թե ովքե՞ր պետք է զբաղվեին մեր հայրենակիցների սոցիալական վիճակը բարելավելով,
  • թե ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գլուխներում և գրպաններում,
  • թե ինչո՞վ պետք է զբաղվեին կոռուպցիայի դեմ պայքարողները։

ՀԳ Նախորդ տարի ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ Շիրակի մարզ այցելություններից և մարդկանց սոցիալական ծանր վիճակին ծանոթանալուց հետո, փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք ի պաշտոնե այս խնդրով զբաղվող պաշտոնյաները նույնպես ապրում են նույն պայմաններում։

Շիրակի մարզի ՔՊ-ականներին հաճելի դիտում»։

Leave a Comment