«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Անգոլա՝ Երիտասարդության օր, Բանգլադեշ՝ Բենգալական Նոր տարի, Վրաստան՝ Մայրենի լեզվի օր, Մյանմա՝ Ջրի փառատոն, Սալվադոր, Հայիթի, Հոնդուրաս և Վենեսուելա՝ Պանամերիկյան օր, Կորեայի Հանրապետություն՝ Սև օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1860 – ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն:
1864 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։
1879 – ծնվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը։
1882 – ծնվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը։
1909 – Կիլիկիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների տարբեր բնակավայրերում օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30000 հայ:
1914 – ծնվել է նշանավոր բանաստեղծ Համո Սահյանը:
1915 – ծնվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը։
1931 – ծնվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։
1992 – սպանվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ Արթուր Մկրտչյանը։
1994 – ԱՊՀ երկրները Ռուսաստանի նախաձեռնությամբ և Ադրբեջանի ու Հայաստանի անմիջական մասնակցությամբ ընդունել են հայտարարություն, որտեղ կոնկրետ դրված է եղել կրակի դադարեցման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը:
2006 – Հունգարական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռամիլ Սաֆարովին։
2008 – գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար։
2016 – հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը:
2018 – Ազատության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ-Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:
2020 – Արցախում տեղի է ունեցել նախագահի ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը դարձել է Արցախի նախագահ:
ԱՇԽԱՐՀ
43 մ.թ.ա.– տեղի է ունեցել Ֆորում Կալլորումի ճակատամարտը Կեսարի կողմնակիցների և Մարկ Անտոնիոյի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս պարտությամբ։
216 – ծնվել է բաբելոնյան քարոզիչ, պարսկական դուալիստական կրոնի՝ Մանիհեյության հիմնադիր Մանին, որն իրեն հայտարարել էր առաքյալ։
972 – Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացել են Օտտոն 2-րդը և բյուզանդական արքայադուստր Ֆեոֆանոն։
1471– Անգլիայում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Բարտետի ճակատամարտը թագավոր Էդվարդ 4-րդի գլխավորած բանակի և գրաֆ Ռիչարդ Ուորլիկի գլխավորած լանկաստերների միջև:
1611 – թագաժառանգ Ֆեդերիկո Ցեզին առաջին անգամ օգտագործել է «աստղադիտակ» բառը։ 1618 – Սիբիրում՝ Տոմ գետի մոտ, ափ է իջել կազակների մի խումբ և սկսել Կուզնեցկի կայանի շինարարությունը (ներկայիս Նովոկուզնեցկ քաղաքը)։
1687 – Անգլիայի թագավոր Յակոբ 2-րդը հավասար իրավունքներ է շնորհել կաթոլիկներին և բողոքականներին։
1759 – վախճանվել է գերմանա-անգլիական երաժիշտ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը:
1849 – Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերել Ավստրիայից։
1865 – մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։
1871 – Գերմանիայում հիմնադրվել է խորհրդարանը՝ Ռայխստագը։
1909 – ստեղծվել է Անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ներկայիս «British Petroleum»-ը)։
1912 – բրիտանական «Տիտանիկ» ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվել է սառցաբեկորին և խորտակվել հաջորդ օրը։
1917 – վախճանվել է լեհ բժիշկ, Էսպերանտո միջազգային լեզվի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը:
1927 – շվեդական Գոտիբորգ քաղաքում արտադրվել է առաջին «Volvo» ավտոմեքենան։
1930 – վախճանվել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։
1945 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մոտ 500 ռմբակոծիչների ռմբահարման արդյունքում փաստացի ոչնչացվել է Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնը։
1956 – Չարլզ Գինսբերգը, Չարլզ Անդերսոնը և Ռեյ Դոլբին ցուցադրել են իրենց հայտնագործությունը՝ առաջին տեսամագնիտոֆոնը։
1978 – Թբիլիսիում տեղի են ունեցել ցույցեր՝ ուղղված վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ։
1983 – Մեծ Բրիտանիայում սկսել են վաճառվել ռադիոհեռախոսներ։
1986 – վախճանվել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիզմի գաղափարախոս Սիմոնա դե Բովուարը։
1991 – Վան Գոգի թանգարանից գողացել են 20 նկար, որոնց մոտավոր արժեքը կազմել է մոտ 500 միլիոն դոլար։
2010 – Իսլանդիայում ժայթքել է Էյյաֆյադլայեյոկյուդլ հրաբուխը, որի արդյունքում մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով դադարեցվել են ավիափոխադրումները Հյուսիսային Եվրոպայում։
2022 – ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» կրեյսերը խորտակվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռային համակարգի հարվածից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում