Արեգակի հզոր պայթյունը չի ազդի Երկրի վրա

Արեգակի հզոր պայթյունը չի ազդի Երկրի վրա

Գիտնականները հայտնում են, որ երկուշաբթի օրը Արեգակի վրա գրանցված հզոր պլազմայի արտանետումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա, քանի որ այն շարժվում է դեպի Վեներա։

Ըստ ստացված տվյալների՝ պլազմայի պայթյունը տեղի է ունեցել Արեգակի աջ եզրային հատվածում։ Հետաքրքիր է, որ Արեգակի հակառակ կողմում գտնվում է ակտիվ շրջան, որը դեռևս ապրիլի 1-ին ուղղված էր դեպի Երկիր։ Այդ օրը համընկնում էր նաև ամերիկյան «Օրիոն» լուսնային տիեզերանավի արձակման հետ։ Թեև այդ ժամանակ վտանգավոր իրադարձություններ չեն գրանցվել, սակայն այդ ակտիվ կենտրոնը ժամանակի ընթացքում կուտակել է բավարար էներգիա՝ նման ուժեղ պայթյուն առաջացնելու համար։

Գիտնականների խոսքով՝ այս անգամ անհանգստանալու պատճառ չկա. «Պլազման այժմ շարժվում է գրեթե ուղիղ դեպի Վեներա, ուստի Երկրի վրա որևէ ազդեցություն չի լինի», – նշել են մասնագետները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment