«Ռադիոտան գրավման, գույքի ոչնչացման համար որևէ մեկը պատասխան չտվեց»․ Կարեն Հեքիմյան

«Ռադիոտան գրավման, գույքի ոչնչացման համար որևէ մեկը պատասխան չտվեց»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «8 տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլ & Co-ն փաստացի գրավեց ռադիոտունը:
Գրավման, գույքի ոչնչացման համար որևէ մեկը պատասխան չտվեց: Որևէ կերպ չպատժվեցին ռադիոտանը հերթապահություն իրականացնող ոստիկանները, վերջիններիս վերադասը, վերադասի վերադասը:
Մինչ օրս հասարակության համար անհայտ մնացել շատ կարևոր հարց, այն է՝ ո՞վ, ե՞րբ, ի՞նչ նախապայմաններից ելնելով կարող է անարգել գրավել պետական պահպանության ներքո գտնվող հիմնարկները, ոչնչացնել դրանց գույքը:
Հարցը մնում է առկախված:
Ո՞վ, ե՞րբ, ինչի՞ց հետո»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment