Լավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար



Լավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:



Ապրիլի 13-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:


Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիների որոնմանը: Մոսկվան և Անկարան պատրաստակամություն են հայտնել աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:


Ֆիդանը անդրադարձել է նաև Ուկրաինայի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումներին և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարներին՝ վերահաստատելով այդ նպատակով ստամբուլյան հարթակը տրամադրելու պատրաստակամությունը:

Լավրովը ներկայացրել է ներկա փուլում կիևյան ռեժիմի գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ գնահատականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment