«Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում մեկնարկում է դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ընկերությունների աջակցությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն՝ 75,000,000 ՀՀ դրամ:
Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 27՝ ժամը 16:00։
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010.590075, 010.590174 կամ գրել [email protected] էլ. փոստին։