«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան

«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է  առաջիկա ընտրություններին ընդդիմադիր ճակատում վարչապետի թեկնածուներին՝ նշելով «պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանն է։

«Որովոհետև ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետը թեկնածու, քանի որ Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացի է։ Ծառուկյանը ինքը թեկնածու չէ և չի ասում, ով է իր թեկնածուն։ Այսինքն այդ 3 ուժերի մեջ հանրագումարով կա մեկ վարչապետի թեկնածու»,-ասել է նա՝ հավելելով՝ տպավորություն է, որ խառնել-բաժանել և ցուցակ են կազմել։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը ասում է իրենց թարմ դեմք է պետք. «Իսկ ո՞վ է այդ թարմ դեմքը, ինքը՞ թե՞ Քոչարյանը։ Կամ ռուսաստանցի օլիգարխի ի՞նչն է թարմ»,-նշել է Ռուբինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment