Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու. Ալեն Սիմոնյան – Նորություններ 14.04.2026

Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն: Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք հայ գործարարները Ռուսաստանում խնդիրներ կունենան:

“Բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք՝ փորձելով դրանց լուծում տալ: Մենք որևէ սպառնալիք մեզնից չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ և եթե ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների միջև գոյություն ունեն, մի պահ այդ հարցերը շատանում են, մի պահ՝ քչանում’’,-շեշտեց Սիմոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կմեկնի Ստամբուլ.

“Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ”,- մանրամասնեց նա:

Մասնավորապես, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ կգործուղվի ապրիլի 16-19-ին՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին:

Leave a Comment