Ալեն Սիմոնյանը Ստամբուլ կմեկնի – Yerevan Today

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ մեկնելու է Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:

Թուրքիա այցի ընթացքում նախատեսված է հանդիպումներ Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանի նախագահների հետ:

Ըստ Ազգային ժողովի կայքի  տեղեկատվության՝  այցը նախատեսված է ապրիլի 16-19-ը:

Leave a Comment