Ինչ են հայտնաբերել բժիշկները նորածին տղայի բերանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անգլիայում երեխա ատամով է ծնվել։

Յուրաքանչյուր 2000-3000 ծնունդից միայն մեկ նման երեխա է ծնվում։
Նյուքասլի 17-ամյա բնակչուհի Շենոն ՄաքԱլիստերը որդի է ունեցել՝ լիովին ձևավորված ատամով։ Երեխայի մանկաբարձուհու խոսքով՝ նա երբեք նման բան չէր տեսել։

«Բոլոր նրանք, ովքեր եկել էին նորածնին տեսնելու, նույնքան զարմացած էին», – բրիտանական Metro հրատարակությունը մեջբերում է Քրուզ անունով տղայի տատիկի խոսքերը։ «Ամեն ինչից անկախ, նա պարզապես հիասքանչ է»։

Ծննդաբերական ատամները իսկապես բավականին հազվադեպ են հանդիպում: Տարբեր գնահատականների համաձայն՝ 2000-3000 երեխաներից միայն մեկն է ծնվում տեսանելի ատամներով: Դեպքերի 95%-ում դրանք կաթնատամների նորմալ լրացում են: Այնուամենայնիվ, երբեմն ծննդյան ժամանակ ատամների առկայությունը կարող է վկայել որոշակի բժշկական խնդիրների մասին, ուստի երեխաները պետք է հետազոտվեն:

Leave a Comment