14.04.2026 | 11:27
Արևելքում երախտապարտ լինել չկա:
Արևելքում տիրոջ ձեռքն են համբուրում, կամ ոտքը, կամ այլ մարմնամասերը…
Արևելքում ամեն հանցագործություն ներվում է, ներվում է անգամ ցեղասպանությունն ու երկիր կործանած պարտությունը…
Բայց չեն ներվում հաջողությունն ու հաղթանակները: Ավելին ՝ ատում են հաջողության հասած ու հաղթանակներ կերտած անհատներին։
Նրանց համարում են իրենց ամենաոխերիմ թշնամին։
ՈՒրեմն պետք չէ վրդովվել, երբ այդպես ոհմակով հաչում -ոռնում են Հիմնադիր Նախագահի վրա, կամ մենահաչ են տալիս։
Դրանք սովոր են ստրկությանը։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ