Ռուբեն Ռուբինյանը արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը – Նորություններ 14.04.2026

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին:

ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները:

Leave a Comment