ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս երեքշաբթի Վաշինգտոնում կհյուրընկալի Իսրայելի և Լիբանանի դեսպաններին՝ նպատակ ունենալով նախաձեռնել երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների գործընթացը։ Սա կլինի 1993 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակի ուղիղ հանդիպումը կողմերի միջև, որն անցկացվում է հարավային Լիբանանում Իսրայելի ցամաքային ներխուժման և «Հեզբոլլահի» դեմ շարունակվող մարտական գործողությունների ֆոնին։
Բանակցությունների օրակարգի առանցքում են հրադադարի հաստատման հնարավորությունը, «Հեզբոլլահի» երկարաժամկետ զինաթափումը և երկու հարևան պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։ Չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում մերժում էր ուղիղ երկխոսության առաջարկները, սակայն նախագահ Թրամփի կողմից իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ գործադրված ճնշումներից հետո համաձայնել է այս հանդիպմանը՝ որպես խաղաղության գործընթացի առաջին քայլ։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը շեշտել է, որ Իսրայելը պատերազմում է «Հեզբոլլահի», այլ ոչ թե Լիբանանի դեմ, և որևէ խոչընդոտ չկա երկու հարևանների միջև երկխոսության համար։
