ՌԴ-ում քննարկում են Արա Աբրահամյանի փոփոխության հարցը․ ԶԼՄ – armeniatoday.am

Ռուսաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում քննարկվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հնարավորությունը, գրել է «Հրապարակը»։

Թերթի ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ ռուսական իշխանությունները որոշակի դժգոհություններ ունեն նրա գործունեությունից և դիտարկում են նրան փոխարինող թեկնածուների։

Ըստ թերթի՝ հավանական թեկնածուների շարքում են ՀՀ երկրորդ նախագահի մամուլի նախկին քարտուղար և գրասենյակի նախկին պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։ Շրջանառվում են նաև «Ավալոն» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի և կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի անունները։

Աբրահամյանը ՌՀՄ-ն ղեկավարում է 2000 թվականից։ Նա նաև «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահն է և զբաղեցնում է համանախագահի պաշտոններ Գործարարների Ռուսաստան-Արգենտինա խորհրդում ու Ֆրանկո-ռուսական ասոցիացիայում։

Leave a Comment