Կասեցվել է «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Շիրակի մարզ, ք Գյումրի, Երևանյան խճուղի 185/1)։

«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է գազալցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի  վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment