
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին
Մարտի 26-ից որպես անհետ կորած որոնվում էր Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ 43-ամյա Գրիգոր Հակոբյանը։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նրան հայտնաբերել են Մայիսյան գյուղում»։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն