
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով Հայաստան կուղարկվի նաև պարարտանյութերով բեռնված չորս վագոն՝ Ռուսաստանից:
Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։