Թրամփի Հիսուս Քրիստոսի կերպարով հրապարակումը հրաժարվել են մեկնաբանել ՄԱԿ-ում

ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպությունը տեսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը, որտեղ նա պատկերված է որպես Հիսուս Քրիստոսի կերպարով, սակայն հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Երկուշաբթի օրը Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ իրեն պատկերել է որպես Հիսուս. բաց գույնի հագուստով և կարմիր թիկնոցով ձեռքը դրած հիվանդանոցային մահճակալին պառկած մեկի վրա։ Հրապարակումը հետագայում ջնջվել է։ ԱՄՆ նախագահն ինքը հետագայում հայտարարել է, որ միայն «կեղծ լրատվամիջոցները» կարող էին ենթադրել, որ նա հրապարակել է իր պատկերը որպես Հիսուս Քրիստոս. իրականում նա ներկայացել է որպես «բժիշկ»։

«Ես տեսա դա, և ես որևէ արձագանք չունեմ», — ասել է Դյուժարիկը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ՝ գործակալության հարցին ի պատասխան։

Leave a Comment