Իրանից հետո՝ Կուբա․ Թրամփի հայտարարությունը սրում է ԱՄՆ–Հավանա հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են անդրադառնալ Կուբայի հարցին այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի հետ կապված խնդիրները։

«Մենք կարող ենք նայել Կուբայի ուղղությամբ այն բանից հետո, երբ այս հարցը (Իրանը — խմբ.) կարգավորենք», — նշել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Նա հավելել է, որ Կուբան ներկայումս գտնվում է «փլուզման վիճակում»։

Ի պատասխան՝ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը NBC News-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելը դժվար է, բայց հնարավոր է։

Միաժամանակ նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի որևէ արդարացում չկա՝ ընդգծելով, որ կուբացիները պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը։

Միջազգային վերլուծաբանների գնահատմամբ՝ կողմերի հայտարարությունները կարող են նոր լարվածության ալիք առաջացնել Վաշինգտոն–Հավանա հարաբերություններում։

Leave a Comment