ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավերին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են երկու նավի, որոնք, ենթադրաբար, կապված էին թմրանյութերի մաքսանենգության հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը X սոցիալական մեդիա հարթակում։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավերը հետևել են Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներին և զբաղվել են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

SOUTHCOM-ը պարզաբանել է, որ առաջին հարվածի ժամանակ զոհվել է երկու տղամարդ, իսկ երկրորդի ժամանակ՝ ևս երեքը։

Մեկ տղամարդ ողջ է մնացել։ Գործողությունից հետո Հարավային հրամանատարությունը տեղեկացրել է ԱՄՆ ափային պահպանությանը ողջ մնացածի համար որոնողափրկարարական համակարգը ակտիվացնելու համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment