Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամաբադում նախատեսված փոխըմբռնման հուշագիրը չի ստորագրվել ամերիկյան կողմի դիրքորոշման պատճառով։
Նրա խոսքով՝ Իրանը մասնակցել է բանակցություններին բարեխղճորեն՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության ավարտի, սակայն վերջին փուլում գործընթացը ձախողվել է։
Արաղչին նշել է, որ վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի ինտենսիվ բանակցությունների ընթացքում իրանական կողմը գործել է կառուցողական մոտեցմամբ, սակայն համաձայնագրի ստորագրմանը քիչ ժամանակ մնալուց առաջ գործընթացը կանգ է առել՝ պայմանների փոփոխությունների, մաքսիմալիստական պահանջների և բանակցությունների արգելափակման պատճառով։