Իրանից հետո Իսրայելը նոր թշնամի կհայտարարի Թուրքիային. Հաքան Ֆիդան


Միջազգային


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանից հետո Իսրայելը կսկսի աշխատել Թուրքիայի ուղղությամբ:

Ֆիդանը նշել է, որ Իսրայելը չի կարող գոյություն ունենալ առանց թշնամու և փնտրում է բախման նոր թիրախ։

Նրա խոսքով՝ Իսրայելում զարգանում է հռետորաբանություն, որը փորձում է Թուրքիային ներկայացնել որպես նոր հակառակորդ։

Ֆիդանը նշել է, որ նման հայտարարություններ անում են ոչ միայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այլև իսրայելական ընդդիմության մի քանի անդամներ։


Leave a Comment