Կեղծ Windows թարմացումներ են տարածվում․ հաքերները գողանում են օգտատերերի տվյալները



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հաքերները սկսել են տարածել կեղծ կայքեր, որոնք առաջարկում են ներբեռնել Windows օպերացիոն համակարգի «վերջին թարմացումները»՝ իրականում տարածելով վնասակար ծրագրեր։ Այս մասին հայտնում է Neowin-ը՝ հղում անելով կիբերանվտանգության մասնագետներին։

Խարդախ կայքերը ամբողջությամբ նմանակում են Microsoft-ի պաշտոնական էջերը՝ մոլորեցնելով օգտատերերին։ Ներբեռնումից հետո համակարգիչը վարակվում է վիրուսներով, իսկ անձնական տվյալները կարող են հայտնվել հանցագործների ձեռքում։ Մասնագետները նշում են, որ նման կայքերը հաճախ ունեն կեղծ հասցեներ, օրինակ՝ microsoft-update, ոչ թե պաշտոնական microsoft.com։

Փորձագետները հիշեցնում են, որ Windows-ի իրական թարմացումները իրականացվում են ավտոմատ՝ համակարգի ներսում, և դրանք պետք չէ ներբեռնել կասկածելի կայքերից։ Օգտատերերին խորհուրդ է տրվում ստուգել թարմացումները միայն Windows-ի պաշտոնական «Update Center»-ի միջոցով՝ խուսափելու տվյալների կորուստից և կիբերհարձակումներից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment