Ադրբեջանի ծառահատումները Շիկահողի արգելոցում․ ՇՄՆ-ն տեղյակ է, բայց Փաշինյանին «չեն զեկուցել». Դավիթ Գալստյան

Մի անգամ արդեն մանրամասն գրել էի, որ էս տարածքում անտառահատումները «չնկատել» պարզապես անհնար է։ Այցելելու կարիք էլ չկա, Google-ում ինժեներական աշխատանքները/դիրքերը բացահայտ երևում են։

Բայց քանի որ Ն․Փ-ն հայտարարեց, որ դրա մասին «տեղյակ չի /չեն զեկուցել», հարցում ուղարկեցի ՇՄՆ (շրջակա միջավայրի նախարարություն):

Մեկուկես ամիս պահանջվեց պատասխանի համար։

«․․․ «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում․․․»:

Վնասի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ամբողջական գնահատումը «հնարավոր կլինի իրականացնելսահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո»:

N.B. Նախարարությանը հարցրել էի նաև, թե «ինչո՞ւ անտառահատումների մասին տվյալները չեն փոխանցվել Նիկոլ Փաշինյանին»:

Էս հարցին այնտեղ նախարարությունում «մոռացել են» պատասխանել:

P.S. Հիշացնեմ, որ (ըստ իմ կոպիտ հաշվարկների) այստեղ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքի +/- 23 քռ.կմ:

P.S.S․ Էս հատվածում ոչ բոլոր դիրքերն են նշված։ Այսքանն եմ նշել շփման գիծը պատկերացնելու համար։

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող

Leave a Comment