ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենի հետ


 


Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ 


 


ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը։


 


Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Եվրոպայի խորհրդի նշանակալի դերը Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ որպես Հայաստանում իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգի աջակցությանն ուղղված ռազմավարական շրջանակի։


 


Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030 թթ. Գործողությունների ծրագրի մշակման գործընթացում համագործակցության խթանման և իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ:


 


ԱԳՆ


Leave a Comment