13 ապրիլի 2026 – 18:23 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ: Նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Իմ սրտանց շնորհավորանքն եմ փոխանցում Մադյարին և հունգարացի ժողովրդին։ Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքն ու երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը»,- գրել է Փաշինյանը:
Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ձայների 98․9 տոկոսի հաշվարկից հետո, ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ստացել է ընտրողների 53․7 տոկոսի աջակցությունը։ Նա կստանա խորհրդարանի 199 տեղերից 138-ի մանդատ։