Վիրտուոզ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է


 


Այս գիշեր Երևան է ժամանել աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Սա նրա առաջին այցն է ոչ միայն Երևան, այլև տարածաշրջան։ Երաժիշտը Հայաստան է եկել մայրիկի հետ։ Լանգ Լանգը նշեց, որ ուրախ է լինել և ելույթ ունենալ մեր երկրում։ 


 


Հիշեցնենք, որ համերգը կայանալու է ապրիլի 14-ին Մարզահամերգային համալիրում։ Վիրտուոզ դաշնակահարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ռախմանինովի դաշնամուրային երկրորդ կոնցերտը։ 


 


Լանգ Լանգը համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ. նա հանդես է եկել համաշխարհային նշանակության միջոցառումների շրջանակում, այդ թվում՝ այս տարի տեղի ունեցած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։


 


2009 թվականին Time ամսագիրը Լանգ Լանգին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որն ուղղված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։


 


 


 


Leave a Comment