Չնայած Իրանի և ԱՄՆ-ի կոշտ հայտարարություններին, դիվանագիտության հնարավորությունները դեռևս կան։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ըստ թերթի՝ տարածաշրջանի երկրները փորձում են Վաշինգտոնին և Թեհրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը զսպելու և հետագա սրացումը կանխելու համար։
Միևնույն ժամանակ, Arab News-ի պակիստանցի լրագրողը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, պնդում է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում շփումների հաջորդ փուլի համար։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին՝ Պակիստանի օգնությամբ, կամ Իսլամաբադում, կամ որևէ եվրոպական երկրում։