Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կինը գլխավորում է TOP-5 առաջնության թիմերից մեկը

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կինը գլխավորում է TOP-5 առաջնության թիմերից մեկը

Բեռլինի «Ունիոնը» պատմական որոշում է կայացրել՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով 34-ամյա Մարի-Լուիզե Էտային։ Սա առաջին դեպքն է ֆուտբոլի պատմության մեջ, երբ կինը գլխավորում է տղամարդկանց թիմ աշխարհի լավագույն հնգյակի (TOP-5) մեջ մտնող առաջնություններում։

Էտան այդ պաշտոնում փոխարինել է Շտեֆեն Բաումգարտին, ով հեռացվել էր անբավարար արդյունքների պատճառով։ Նորանշանակ մարզիչը թիմի հետ կաշխատի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ մնացած հինգ տուրերի ընթացքում։ 

Մարի-Լուիզե Էտան Գերմանիայի հավաքականի կազմում հաղթել է աշխարհի երիտասարդական առաջնությունում, սակայն հաճախակի վնասվածքների պատճառով ստիպված է եղել ավարտել խաղացողի կարիերան 26 տարեկանում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment