Իրանը սպառնում է պատասխան միջոցներ ձեռնարկել Պարսից ծոցի նավահանգիստների շրջափակման դեպքում




1lurer.am  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկուշաբթի նախազգուշացրել է, որ «Պարսից և Օմանի ծոցերում ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի», եթե իր սեփական նավահանգիստները սպառնալիքի տակ լինեն ԱՄՆ շրջափակման պատճառով, հաղորդում է ISNA գործակալությունը:


 


«Պարսից և Օմանի ծոցերում նավահանգիստների անվտանգությունը կամ բոլորի համար է, կամ ոչ մեկի»,- հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչը:


 


ԱՄՆ գործողությունները նա անվանել է «անօրինական» ու «ծովահենության» օրինակ և հավելել, որ «թշնամու հետ կապված նավերը իրավունք չունեն անցնել Հորմուզի նեղուցով»:


 


Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը կսկսվի երկուշաբթի: «Ամերիկյան ուժերը չեն խանգարի նեղուցով ոչ իրանական նավահանգիստներ շարժվող և այնտեղից դուրս եկող տարանցիկ լցանավերի ազատ նավարկությանը»,- հայտարարել է հրամանատարությունը:


Leave a Comment