Լիբանանում քաղաքի համար մարտեր են ընթանում Իսրայելի բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև


Միջազգային


Իսրայելի պաշտպանության ուժերը մոտ են Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքը «Հեզբոլլահ»-ից վերցնելուն:

Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Իսրայելական զինվորականների տվյալներով՝ սպանվել է ավելի քան 100 զինյալ, այդ թվում՝ «Ալ-Հաջի Ռադվան» էլիտար ուժերի անդամներ։

Մարտերին մասնակցում են Իսրայելի պաշտպանության բանակի 98-րդ դիվիզիան, որը ներառում է դեսանտայիններ և հատուկ նշանակության ջոկատայիններ, ինչպես նաև 84-րդ «Գիվատի» հետևակային բրիգադը։

Ակնկալվում է, որ մարտերը կշարունակվեն ևս մի քանի օր։

 


Leave a Comment