
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ երկրի տարածքային ջրերում անվտանգությունը կապահովվի «վճռականորեն»։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով նաև Իրանի ժողովրդի և երկրի ազգային անվտանգության նկատմամբ հակառակորդի կողմից շարունակվող սպառնալիքները, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատակամորեն կկիրառի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության մշտական մեխանիզմ: Հանցագործ ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում նավերի ծովային տեղաշարժի սահմանափակումների ներդրումը անօրինական գործողություն է և համարվում է ծովահենություն: Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուղիղ և հաստատակամորեն հայտարարում են՝ Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերում նավահանգիստների անվտանգությունը կամ բոլորի համար է, կամ ոչ մեկի:
Եթե Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների անվտանգությունը վտանգվի, ապա Պարսից ծոցի կամ Օմանի ծոցի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականներն այսօր կսկսեն Իրանի ծովային շրջափակումը։