«Մեր երկրի տեղը Եվրոպայում է, և մենք նորից կդառնանք ուժեղ եվրոպական դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ, կվերականգնենք մեր դիրքերը Եվրոպայում»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։
Նա հավելել է, որ իր առաջին արտասահմանյան ուղևորությունները կլինեն Վարշավա և Վիեննա, որից հետո կայցելի Բրյուսել՝ ԵՄ-ին կոչ անելու բացել միլիարդավոր եվրոների սառեցված միջոցները։
Մադյարը նաև կոչ է արել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին անմիջապես հրաժարական տալ կառավարություն ձևավորելու խնդրանքով դիմելուց հետո։
Ինչպես հայտնել էինք, Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է՝ վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը:
Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան՝ հավաքելով ավելի քիչ ձայն: