Բողոք՝ Գարեգին Բ-ի խափանման միջոցի վերաբերյալ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին  հայտնել են Գլխավոր դատախազությունից։ 

Ապրիլի 10-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման։

Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոսը) գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։

Leave a Comment