Իրանը հրաժարվել է Ռուսաստանին հարստացված ուրան տրամադրելուց. Պեսկով


Միջազգային


Ռուսաստանի առաջարկը՝ Իրանից հարստացված ուրան ընդունելու վերաբերյալ, մնում է բաց, բայց դեռևս չի ընդունվել:

Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս առաջարկը նախագահ Պուտինը հնչեցրել է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ շփումների ժամանակ։ Այս առաջարկը մնում է բաց, բայց այն չի ընդունվել։ Իրականում Ռուսաստանը բաց է։ Ռուսաստանը շարունակում է բաց լինել ցանկացած բարի ծառայություն մատուցելու համար, որը կնպաստի Իրանի շուրջ լարվածության թուլացմանը», – հայտարարել է Պեսկովը։


Leave a Comment